 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2025 թվականի N 282
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 39/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Լազար Արազբեկի Մուկուչյանը` Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի 3-րդ փողոց, թիվ 39 հասցեին կից կառուցված բնակելի տան և վերջինիս սպասարկման հողամասի իրավական կարգավիճակի որոշման խնդրանքով: Համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան համայնքի, Թեղուտ գյուղի 3-րդ փողոց, թիվ 39 հասցեին կից բնակելի տունը կառուցվել է դեռևս 1980-1990ական թվականներին: Նշված բնակելի տան շինարարության թույլտվության, ինչպես նաև զբաղեցրած հողամասի հատկացման փաստաթղթղային հիմքերը պահպանված չեն: Հանձնաժողովը նշում է, որ բնակելի տան տվյալները չեն հակասում քաղաքաշինական նորմերին, զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը փաստացի զբաղեցնում է 411․0քմ հողամաս, որի նկատմամբ քաղ. Լազար Արազբեկի Մուկուչյանը ձեռք է բերում սեփականության իրավունք Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով: Նշված 411․0քմ հողամասը ընդգրկված է «Բնակավայրերի հողերի» կազմում, որպես «բնակելի կառուցապատման հողեր»/կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ. նոյեմբերի 13-ի թիվ 1328-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի , ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Վերը նշված բնակելի տանը և 411․0քմ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 3-րդ փողոց, թիվ 39/2:
2.Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 3-րդ փողոց, թիվ 39/2 հասցեի բնակելի տան և 411․0քմ հողամասի նկատմամբ ճանաչել քաղ. Լազար Արազբեկի Մուկուչյանի (ծնվ. 10.01.1970թ.) սեփականության իրավունքը:
3.Պարտավորեցնել քաղ. Լազար Մուկուչյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2025թ. մարտի 25
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
