Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2022 թվականի N 890

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ելնելով անհրաժեշտությունից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002թ. փետրվարի 2-ի թիվ 88 որոշման, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Քաղ․ Գրիգոր Խաչատրյանին պատկանող՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 2-րդ փողոց թիվ 3 հասցեի կիսակառույց բնակելի տան գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական նշանակության շինության:
2. Պարտավորեցնել քաղ․ Գրիգոր Խաչատրյանին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստր կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022թ. նոյեմբերի  25
  ք. Դիլիջան