Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2022 թվականի N 18

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 63 ՀԱՍՑԵԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի ավագանու 2010թ. հուլիսի 22-ի թիվ 152 որոշմամբ համայնքի սեփականությունը հանդիսացող ք. Դիլիջան, Մյասնիկյան 63 հասցեի Կենտրոնական գրադարանի շենքը իր սպասարկման տարածքով 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման (փոխատվության) է հանձնվել Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին: Այժմ շենքի վերակառուցման հետևանքով շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 1749,89 քառ. մետր: 

 Հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 038-Ա որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-34-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

  Դիլիջան համայնքի և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի միջև 22.07.2011 թվականին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման (Փոխատվության) պայմանագրի 1.1 կետում նշված «1263,8 քմ» փոխարինել «1749,89քմ»-ով, 1.2 կետում նշված «1243,8 քմ» փոխարինել «1749,89քմ»-ով:     

 

ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2022թ. հունվարի  17
  ք. Դիլիջան