 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՐՏԻ 2023թվականի N 216
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ Մ․ ԳՈՇԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԿՂ․ ԹԻՎ 2/3 ԵՎ Մ․ ԳՈՇԻ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԿՂ․ ԹԻՎ 2/4 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԳՈՒՅՔԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հրանտ Մաքսիմի Գուլանյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին փկղ․ թիվ 2/3 և Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին փկղ․ թիվ 2/4 հասցեների անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած 3805.9քմ հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին փկղ․ թիվ 2/3 և Գոշ գյուղի Մ․ Գոշի փողոց 1-ին փկղ․ թիվ 2/4 հասցեների անշարժ գույքերի միավորման արդյունքում առաջացած 3805.9քմ հողամասը և բնակելի տունը հասցեակոչել Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Գոշ, Մ․ Գոշի փողոց 1-ին փկղ․ թիվ 2/3 հասցեով:
2. Պարտավորեցնել քաղ. Հրանտ Գուլանյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Դիլիջան