ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 նոյեմբերի 2024 թվականի N 1186
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԹԻՎ 67 ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԸ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ) ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին քաղ․ Սոս Հովսեփյանին տրամադրվել էր Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Տ․ Պետրոսյան փողոց 3-րդ նրբ․ թիվ 3 հասցեում կառուցված համակցված տիպի բնակելի տների թիվ 67 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն):
Հաշվի առնելով այն փաստը, որ համապատասխան որակավորված ֆիզիկական անձի (տվյալ կառույցի չափագրությունը կազմած մասնագետի) կողմից իրականացված չափագրության մեջ առաջացել է փոփոխություն, e-cadsatre.am կայքում գեներացված չափագրման փաթեթի ծածկագիրը փոփոխվել է (20249XBVEB), հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին չեղյալ ճանաչել 2024 թվականի հոկտեմբերի 10-ին տրամադրված թիվ 67 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) և քաղ․ Սոս Հովսեփյանին տրամադրել նոր ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38.1 հոդվածի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետի դրույթներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Դիլիջանի համայնքի ղեկավարի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 10-ին տրված թիվ 67 ավարտական ակտը (շահագործման թույլտվություն) չեղյալ ճանաչել:
2.Քաղ․ Սոս Հովսեփյանին տրամադրել նոր ավարտական ակտ (շահագործման թույլտվություն):
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2024թ. նոյեմբերի 12
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում