Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2025 թվականի N 279

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ 66 ՀԱՍՑԵԻ 2 ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՆԵՐԻ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ 45,4 ՔՄ ՏԱՐԱԾՔՈՎ, «ՍOՍ ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  35-րդ  հոդվածի 1-ին  մասի  16-րդ կետով, հիմք ընդունելով Դիլիջան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 20-ի թիվ 899-Ա որոշումը, «ՍOՍ Մանկական Գյուղեր» Հայկական բարեգործական հիմնադրամի տնօրենի գրությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող  ք. Դիլիջան, Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի 4-րդ հարկի թիվ 24 և 25 աշխատասենյակների՝ ընդհանուր 45,4 քառ. մետր տարածքով, 29.03.2022 թվականին կնքված անհատույց օգտագործման (փոխատվության) պայմանագրի (գրանցամատյան թիվ 660) ժամկետը երկարաձգել մինչև 2028 թվականը՝ «Ընտանիքի ամրապնդման շարժական աջակցության տրամադրում Տավուշի մարզի խոցելի երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին, այդ թվում՝ տեղահանված բնակչությանը» և  «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տնտեսական հզորացում» ծրագրերի իրականացման համար:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025թ. մարտի  24
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում