Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2025 թվականի N 288

ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ, 12-րդ, 14-րդ կետերի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ «Արտակ Նազինյան Ալբերտի», «Հայկուհի Մինասյան Հովհաննեսի», «Լիլիթ Բաբայան Արմենի», «Կարինե Ստեփանյան Հայկի», «Համեստ Ապրալեան Տիգրանի», «Վահան Հարությունյան Վլադիկի», «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության և «Մոտիվս ինն», «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերությունների դիմում-հայտերը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Արտակ Նազինյան Ալբերտի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2025 - 31.12.2025թթ-ի համար։

2.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Կարինե Ստեփանյան Հայկի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների և ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների վաճառքի թույլտվություն 01.01.2025 - 31.12.2025թթ-ի համար։

3.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Հայկուհի Մինասյան Հովհաննեսի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01.01.2025- 30.06.2025թ-ի ժամանակահատվածի համար։

4.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Համեստ Ապրալեան Տիգրանի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի, ոգելից խմիչքների կազմակերպման և իրացման թույլտվություն 01.01.2025- 30.06.2025թ-ի ժամանակահատվածի համար։

5.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Վահան Հարությունյան Վլադիկի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի, ոգելից խմիչքների կազմակերպման և իրացման թույլտվություն 01.01.2025- 31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։

6.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Լիլիթ Բաբայան Արմենի» դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։

7.Բավարարել «Ամերիաբանկ» ՓԲ ըմկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։

8.Բավարարել «Մոտիվս ինն»  ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և ոգելից խմիչքների իրացման թույլտվություն 01.04.2025- 30.06.2025թ-ի ժամանակահատվածի համար։

9.Բավարարել «Ռեդի-Սթեդի» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.04.2025-31.12.2025թ-ի ժամանակահատվածի համար։

10.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:

11.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։

 

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025թ. մարտի  26
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում