 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 896
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 27 ԵՎ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 27/1 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Հրանուշ Ռազմիկի Ասատրյանը՝ Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց թիվ 27 հասցեի 0․05454հա և Խորհուրդների փողոց թիվ 27/1 հասցեի 0.03229հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.08683հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոց թիվ 27 հասցեի 0․05454հա և Խորհուրդների փողոց թիվ 27/1 հասցեի 0.03229հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.08683հա մակերեսով հողամասը հասցեակոչել՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Խորհուրդների փողոց թիվ 27 հասցեով:
2. Պարտավորեցնել քաղ. Հրանուշ Ասատրյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Դիլիջան