 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 նոյեմբերի 2024 թվականի N 1184
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ 11-023-0118-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.0378ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ՝ Վարդան Ամիրխանյանը, Վարդգես Ամիրխանյանը, Սուսաննա Ալիխանյանը, Վաղարշակ Ամիրխանյանը և Մանուշակ Ամիրխանյանը, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի 11-023-0118-0011 կադաստրային ծածկագրով 0.0378հա հողամասին նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Դիլիջան համայնքի Գոշ գյուղի 11-023-0118-0011 կադաստրային ծածկագրով 0.0378հա տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Գոշ գյուղ, Մ. Գոշի փողոց, 13-րդ նրբ. թիվ 20/2:
2.Պարտավորեցնել համասեփականատերերին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2023թ․ դեկտեմբերի 01-ի թիվ 530-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2024թ. նոյեմբերի 08
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
