Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 892

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ 2-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 4 ՀԱՍՑԵԻ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Լարիսա Աղալարյանը, Վարդան Եսայանը և Անժելա եսայանը՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 2-րդ նրբ․ թիվ 4 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթղային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Կալինինի փողոց 2-րդ նրբ․ թիվ 4 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 621.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 919.6քմ: Հանձնաժողովը նշում է, որ նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող  հողամասի մակերեսը կազմում է մինչև 300.0քմ, որը բավարար է Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով տիրապետողի սեփականության իրավունքը ճանաչելու համար /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: Նշված տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ: 
   Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի,  Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 48-րդ կետի, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով` 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 2-րդ նրբ․ թիվ 4 հասցեի բնակելի տանը և 919.6քմ տնամերձ հողամասին տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Կալինինի փողոց, 2-րդ նրբ․ թիվ 4/1:
2. Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 2-րդ նրբ․ թիվ 4/1 հասցեի տնամերձ հողամասի կազմում փաստացի ավել օգտագործվող 298.6քմ հողամասի նկատմամբ ճանաչել քաղաքացիներ Լարիսա Հայկի Աղալարյանի (ծնված 29.07.1949թ.), Վարդան Համլետի Եսայանի (ծնված 21.07.1976թ.) և Անժելա Համլետի Եսայանի (ծնված 12.09.1981թ.)  սեփականության իրավունքը: Այսպիսով, Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց, 2-րդ նրբ․ թիվ 4/1 հասցեի բնակելի տան տնամերձ հողամասի մակերեսի չափը կազմում է 919.6քմ:
3. Պարտավորեցնել համասեփականատերերին.
1) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան