ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2022 թվականի N 20
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ <<ՇԻՆՔԱՐ>> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0.1745ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ՔԱՂ. ԴԱՎԻԹ ԹԱՄԱՄՅԱՆԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Դավիթ Թամամյանը՝ Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական սահմաններում գտնվող <<Շինքար>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 0.1745հա մակերեսով հողամասը որպես խոտհարք օգտագործելու իրավունք ստանալու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Քաղ. Դավիթ Թամամյանին տրամադրել Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական սահմաններում գտնվող <<Շինքար>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 0.1745հա մակերեսով խոտհարքից մինչև 17.01.2025թ. օգտվելու իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2. Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 1745 դրամ:
3. Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2022թ. հունվարի 17
ք. Դիլիջան