ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 նոյեմբերի 2024 թվականի N 1185
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ <<ԿԱԶԱՉԻ>> ԿՈՉՎՈՂ ՀԱՆԴԱՄԱՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 1.0ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՐՊԵՍ ԽՈՏՀԱՐՔ ՔԱՂ. ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԻՅԱՍՈՎԻՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Անդրեյ Անդրիյասովը՝ Դիլիջան քաղաքի <<Կազաչի>> կոչվող հանդամասի գյուղատնտեսական նշանակության հողերից 1.0հա մակերեսով խոտհարքից օգտվելու Դիլիջան համայնքի և իր միջև կնքված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշման 1-ին կետի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Քաղ. Անդրեյ Անդրիյասովին տրամադրել Դիլիջան քաղաքի <<Կազաչի>> կոչվող հանդամասի 1.0հա խոտհարքից ևս 3 տարի ժամկետով՝ մինչև 08.11.2027թ․ օգտվելու իրավունք /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2.Խոտհարքից օգտվելու տարեկան վճարի չափը սահմանել 10000 դրամ:
3.Քաղաքացու հետ կնքել խոտհարքից օգտվելու պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010թ. հոկտեմբերի 28-ի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2024թ. նոյեմբերի 08
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում