Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 հոկտեմբերի 2023 թվականի N 833

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 42 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԻ ՓԱՍՏԱԹՂԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ  

Համաձայն 2007թ․ օգոստոսի 02-ի ըստ օրենքի ժառանգության և սեփականության իրավունքի վկայագրերի՝ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 42 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը պատկանում է քաղաքացիներ Արտակ Հովսեփի Կիրակոսյանին և Զիրավարդ Աղաբեկի Կիրակոսյանին: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված բնակելի տան և տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակը որոշելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ ըստ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի` Օրջոնիկիձեի փողոց թիվ 42 հասցեի տնամերձ հողամասի չափը կազմում է 560.0քմ: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում կազմված սխեմայի համաձայն՝ նշված տնամերձ հողամասի մակերեսի փաստացի չափը կազմել է 560.0քմ: 
Նշված տնամերձ հողամասում առկա բնակելի տան ձևափոխությունների և օժանդակ շինության /ավտոտնակի/ շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղաքացիներ Արտակ Հովսեփի Կիրակոսյանը և Զիրավարդ Աղաբեկի Կիրակոսյանը ձեռք են բերում սեփականության իրավունք:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի, ինչպես նաև  <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Հաստատել Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 42 հասցեի տնամերձ հողամասի գլխավոր հատակագիծը՝ 560.0քմ մակերեսով, քաղաքացիներ Արտակ Հովսեփի Կիրակոսյանի (ծնված 10.07.1968թ.) և Զիրավարդ Աղաբեկի Կիրակոսյանի (ծնված 25.09.1939թ.) սեփականության իրավունքով /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:
2.Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց թիվ 42 հասցեի բնակելի տան ձևափոխությունների օժանդակ շինության /ավտոտնակի/ նկատմամբ ճանաչել քաղաքացիներ Արտակ Հովսեփի Կիրակոսյանի (ծնված 10.07.1968թ.) և Զիրավարդ Աղաբեկի Կիրակոսյանի (ծնված 25.09.1939թ.)  սեփականության իրավունքը: 
3.Պարտավորեցնել համասեփականատերերին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
2)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>>  օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2023թ. հոկտեմբերի  02
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում