 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2025 թվականի N 462
ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ, ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԵՂՈՒԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԻ ՎԱՃԱՌՔԻ, ԱՅԼ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ, 8-րդ, 12-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4.2-րդ, 6-րդ, 9-րդ, 12-րդ, 14-րդ, կետերի պահանջներով, համաձայն Դիլիջան համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «Վիգեն Զարգարյան Յուրայի», «Ալիս Փենեսյան Տիգրանի», «Մարինե Դավթյան Էդիլի», «Արթուր Գրիգորյան Ռուբենի», «Արտ Պետրոլ» ՍՊ ընկերության դիմում-հայտերը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Արթուր Գրիգորյան Ռուբենի» դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։
2.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Արթուր Գրիգորյան Ռուբենի» և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։
3.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Ալիս Փենեսյան Տիգրանի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։
4.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Ալիս Փենեսյան Տիգրանի» և տրամադրել այլ արտաքին գովազգի տեղադրման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։
5.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Վիգեն Զարգարյան Յուրայի» դիմում-հայտը և տրամադրել ոգելից խմիչքների իրացման և հանրային սննդի կազմակերպման թույլտվություն 01.01.2025-31.12.2025թ-ի համար։
6.Բավարարել անհատ ձեռնարկատեր «Մարինե Դավթյան Էդիլի» դիմում-հայտը և տրամադրել հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքի թույլտվություն 2025թ-ի համար։
7.Բավարարել «Արտ Պետրոլ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն 01.07.2025-31.12.2025թ-ի համար։
8.Բավարարել «Արտ Պետրոլ» ՍՊ ընկերության դիմում-հայտը և տրամադրել տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն 2025թ-ի համար։
9.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ տուրքի գանձումները կատարել ըստ Դիլիջանի համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831–Ն որոշմամբ հաստատված դրույքաչափերի:
10.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և տարածվում է սույն թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Ա. ԲԱԶԻՆՅԱՆ
2025թ. հունիսի 13
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
