 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 հունիսի 2025 թվականի N 454
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲ․, ԹԻՎ 11 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՄԱՍԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Գևորգ Ասատրյանը, Գուրգեն Ասատրյանը և Գագիկ Ասատրյանը ՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, 1-ին նրբ․, թիվ 11 հասցեի 0.0773հա հողամասից և բնակելի տնից առանձնացվող մասերին հասցեներ տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, 1-ին նրբ․, թիվ 11 հասցեի 0.0773հա հողամասից և բնակելի տնից առանձնացվող 0.0201հա (ընդհանուր բաժնային սեփականություն 0,0081հա)հողամասին և բնակելի տանը/համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Շահումյան փողոց, 1-ին նրբ․, թիվ 11/2, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, 1-ին նրբ․, թիվ 11 հասցեի 0.0773հա հողամասից առանձնացվող 0.02876հա (ընդհանուր բաժնային սեփականություն 0,0081հա) հողամասին և բնակելի տանը /համաձայն կից հատակագծի/ տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, քաղաք Դիլիջան, Շահումյան փողոց, 1-ին նրբ․, թիվ 11/3, իսկ մնացած 0.02034հա (ընդհանուր բաժնային սեփականություն 0,0081հա) հողամասը և բնակելի տունը /համաձայն կից հատակագծի/ թողնել նույնը՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք,Դիլիջան քաղաք, Շահումյան փողոց, 1-ին նրբ․, թիվ 11:
3. Պարտավորեցնել համասեփականատերերին.
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2025թ. հունիսի 09
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
