 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հոկտեմբերի 2024 թվականի N 1069
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Դիլնետ բիզնեսի աջակցության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Լուսյա Ավետիսյանի դիմումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Դիլիջան համայնքի և «Դիլնետ բիզնեսի աջակցության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 04.10.2018թ. կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրում (վավերացված 04.10.2018թ. թիվ 1294) կատարել փոփոխություն՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2027թ. հոկտեմբերի 1-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2024թ. հոկտեմբերի 08
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
