 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2025 թվականի N 273
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 20 ՀԱՍՑԵԻ 0.101ՀԱ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին Է դիմել քաղաքացի՝ Բենյամին Մարկոսյանը Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սպանդարյան փողոց թիվ 20 հասցեի 0.101հա անշարժ գույքին նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Սպանդարյան փողոց թիվ 20 հասցեի 0.101հա անշարժ գույքին տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Հ. Թումանյան փողոց թիվ 14/2:
2.Պարտավորեցնել քաղ․ Բենյամին Մարկոսյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Ա. ԲԱԶԻՆՅԱՆ
2025թ. մարտի 21
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
