 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 830
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՈՇ ԳՅՈՒՂԻ 11-023-0303-0064 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.08814ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԴԻԼԻՋԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արամ Սուրիկի Գրիգորյանը, իր սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի 11-023-0303-0064 կադաստրային ծածկագրով 0.08814հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ վերոհիշյալ հողամասը ըստ Դիլիջան համայնքի ավագանու 03.10.2022թ. թիվ 198-Ա և ՀՀ Տավուշի մարզպետի 26.10.2022թ․ թիվ 299-Ա որոշումների հաստատված Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի գտնվում է բնակավայրերի հողերի կազմում որպես բնակելի կառուցապատման հողամաս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3 հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Դիլիջան համայնքի, Գոշ գյուղի, 11-023-0303-0064 կադաստրային ծածկագրով 0.08814հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանեցնել Դիլիջան խոշորացված համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթին, որպես բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս:
2․Դիլիջան համայնքի, Գոշ գյուղի, 11-023-0303-0064 կադաստրային ծածկագրով 0.08814հա հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Գոշ, Մ․ Գոշի փողոց, 1-ին փկղ․ թիվ 1:
3.Պարտավորեցնել քաղ. Արամ Գրիգորյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը, այն է` 440524 / չորս հարյուր քառասուն հազար հինգ հարյուր քսանչորս/ դրամ,վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Դիլիջան