Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2023 թվականի N 221

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 183/2 ՀԱՍՑԵԻ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՍՐԱՀԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 37.9ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. դեկտեմբերի 16-ի թիվ 946-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/2 հասցեի 37.9քմ հողամասում, քաղ. Էդիլ Լենիկի Դավթյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝  89.0554քմ ընդհանուր արտաքին մակերեսով գեղեցկության սրահի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 31012023-11-0059/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Էդիլ Դավթյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ավագանին 2023թ. փետրվարի 17-ի թիվ 288-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Էդիլ Լենիկի Դավթյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 183/2 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 89.0554քմ ընդհանուր արտաքին մակերեսով գեղեցկության սրահը և վերջինիս սպասարկման 37.9քմ հողամասը համապատասխանաբար 2184084դրամ և 398473 դրամ արժեքներով օտարել քաղ. Էդիլ Լենիկի Դավթյանին:
2. Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3. Պարտավորեցնել քաղ. Էդիլ Դավթյանին.
1) Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 398473 /երեք հարյուր իննսունութ հազար չորս հարյուր յոթանասուներեք/ դրամ, 900405051690 հաշվարկային հաշվին` 2184084 /երկու միլիոն հարյուր ութսունչորս հազար ութսունչորս/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                             Ա. ԲԱԶԻՆՅԱՆ

 

2023թ. մարտի  27
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում