 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 ՄԱՐՏԻ 2023թվականի N 217
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 11-029-012-015 ԾԱԾԿԱԳՐՈՎ 500.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ․ Արամայիս Անուշավանի Հարությունյանը՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-029-0012-0015 կադաստրային ծածկագրով 500.0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը հասցե տրամադրելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ․ դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․Դիլիջան համայքի Թեղուտ գյուղում գտնվող 11-029-0012-0015 կադաստրային ծածկագրով 500.0քմ տնամերձ հողամասին և բնակելի տանը տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 1-ին փողոց թիվ 62։
2․Պարտավորեցնել Արամայիս Հարությունյանին.
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները։
3․Սույն որոշումը ուժի մեջ է մտում ստորագրման պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Դիլիջան