Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 888

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԳՅՈՒՂԻ 11-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 62 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի թիվ 27092014-11-0028 վկայականի՝ Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-րդ փողոց թիվ 62 հասցեի 794.9քմ հողամասը հանդիսանում է քաղաքացի Արմինե Հրաչիկի Թամրազյանի սեփականությունը: Վերջինս դիմել է Դիլիջանի համայնքի ղեկավարին՝ նշված հասցեում ինքնակամ կառուցված բնակելի տները /քոթեջ/ և օժանդակ շինությունը /շվաքարան/ օրինական ճանաչելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-րդ փողոց թիվ 62 հասցեի հողամասում առկա է ինքնակամ կառուցված 202.04քմ ընդհանուր արտաքին մակերեսով թվով 2 բնակելի տուն /քոթեջ/ և օժանդակ շինություն /շվաքարան/՝ 7.6քմ արտաքին մակերեսով /կցվում է գլխավոր հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների, առկա է հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման տեղեկանքը՝ թիվ 2022VAFXZE:  Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել  համայնքի ղեկավարին, վերոգրյալ 202.04քմ ընդհանուր արտաքին մակերեսով թվով 2 բնակելի տները և 7.6քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը /շվաքարան/ օրինականացնելու վերաբերյալ: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է  249780 /երկու հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր ութսուն/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Քաղաքացի Արմինե Հրաչիկի Թամրազյանին պատկանող, Դիլիջան համայնքի Թեղուտ գյուղի 11-րդ փողոց թիվ 62 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված 202.04քմ ընդհանուր արտաքին մակերեսով թվով 2 բնակելի տները և 7.6քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը /շվաքարան/ ճանաչել օրինական և և վերոհիշյալ հողամասի գործառնական նշանակությունը համարել փոխված, մասնավորապես՝ այլից բնակելի կառուցապատման:
2. Պարտավորեցնել քաղ. Արմինե Թամրազյանին.
1) Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ բնակելի տների և օժանդակ շինության օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 249780 /երկու հարյուր քառասունինը հազար յոթ հարյուր ութսուն/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան