 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ՄԱՐՏԻ 2023թվականի N 215
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 8Գ ՀԱՍՑԵԻ 1220.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍԻՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ՆՈՐ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Լևոն Հակոբյանը՝ Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8գ հասցեի 1220.0քմ հողամասին և բնակելի տանը նոր հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի, Կալինինի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8գ հասցեի 1220.0քմ հողամասին և բնակելի տանը տրամադրել նոր հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Սարալանջի փողոց, 9-րդ նրբ․ թիվ 15:
2. Պարտավորեցնել քաղ. Լևոն Հակոբյանին.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԱՆ ԲԱԶԻՆՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Դիլիջան