Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 նոյեմբերի 2024 թվականի N 1177

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԵՏԱՓՆՅԱ ՓՈՂՈՑ ԹԻՎ 6/14 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ  

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Նունե Խաչատրյանը՝ Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/14 հասցեի ավտոտնակի զբաղեցրած հողամասը իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն 1996թ. օգոստոսի 15-ի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի` նշված ավտոտնակի զբաղեցրած հողամասի չափը կազմում է 19.8քմ, որի նկատմամբ քաղաքացին ունի վարձակալության իրավունք: Պետական որակավորում ունեցող անձի կողմից կատարված տեղազննման և չափագրման արդյունքում տեղի է ունեցել նշված հողամասի սահմանների ճշտում, որի մակերեսը կազմել է 19.3քմ: Ըստ վերջինիս ներկայացրած հողամասի գլխավոր հատակագծի, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհրաժեշտ է իրականացնել սահմանների ճշտում: Չափի փոփոխման հարցում սեփականատերը առարկություն չունի:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 19.3քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային  օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում: Նշված հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները:
Հանձնաժողովն առաջարկություն է ներկայացրել համայնքի ղեկավարին՝ նշված ավտոտնակի զբաղեցրած 19.3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, 202917 /երկու հարյուր երկու հազար ինը հարյուր տասնյոթ/ դրամ արժեքով քաղ. Նունե Խաչատրյանին օտարելու վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի  դրույթներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց թիվ 6/14 հասցեի ավտոտնակի զբաղեցրած 19.3քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, 202917 /երկու հարյուր երկու հազար ինը հարյուր տասնյոթ/ դրամ արժեքով օտարել քաղ. Նունե Ռազմիկի Խաչատրյանին (ծնվ. 27.01.1968թ.):
2.Կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Նունե Խաչատրյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել հողի արժեքը, այն է՝ 202917 /երկու հարյուր երկու հազար ինը հարյուր տասնյոթ/ դրամ, վերջինիս մուծման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2)Դիմել  Հայաստանի Հանրապետության  կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2024թ. նոյեմբերի  07
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում