 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 895
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/4, ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/5 ԵՎ ԱՐՑԱԽԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1/6 ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել «ԴՎԵԼԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Վահե Ղուշչյանի, Դիլիջան քաղաքի Արցախի փողոց թիվ 1/4 հասցեի 0.23919հա, Արցախի փողոց թիվ 1/5 հասցեի 0.077հա և Արցախի փողոց թիվ 1/6 հասցեի 0.0233հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.33949հա հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Դիլիջան քաղաքի Արցախի փողոց թիվ 1/4 հասցեի 0.23919հա, Արցախի փողոց թիվ 1/5 հասցեի 0.077հա և Արցախի փողոց թիվ 1/6 հասցեի 0.0233հա մակերեսներով հողամասերի միավորման արդյունքում առաջացած 0.33949հա մակերեսով հողամասը հասցեակոչել՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Արցախի փողոց թիվ 1/4 հասցեով:
2. «ԴՎԵԼԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը առաջադրել հետևյալ պայմանը.
<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Դիլիջան