 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022թվականի N 891
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԻՋԵՎ 20.04.2010Թ. ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
23․11․2022 թ․ թիվ Դ-Ք-1592 դիմումով Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել Ռոբերտ Քոչարյանը՝ Դիլիջան համայնքի և իր միջև 20․04․2010թ․ կնքված Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 12/1 հասցեում գտնվող 20,0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մասին /կառուցապատման իրավունքի վկայական՝ թիվ 2788449, տրվ. 27.05.2010թ./ պայմանագիրը լուծելու խնդրանքով։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով 20․04․2010թ․ կնքված պայմանագրերի 9․1 կետը ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1․ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Դիլիջան համայնքի և Ռոբերտ Քոչարյանի միջև 20․04․2010թ․ կնքված Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 12/1 հասցեում գտնվող 20,0 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մասին /կառուցապատման իրավունքի վկայական՝ թիվ 2788449, տրվ. 27.05.2010թ./ պայմանագիրը։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Դիլիջան