Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈՒՆՎԱՐԻ 2022թվականի N 14

ՀԱՂԱՐԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՔԱՂ. ԱՇՈՏ ԲԱԴԱԼՅԱՆԻ ՄԻՋԵՎ 04.09.2014Թ. ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Աշոտ Բադալյանը՝ Հաղարծին համայնքի և իր միջև 04.09.2014թ. կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող 11-042-0141-0015 ծածկագրով 0.8535հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու խնդրանքով:
 Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 101-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծել Հաղարծին համայնքի և Աշոտ Բադալանի միջև 04.09.2014թ. կնքված Տավուշի մարզի Դիլիջան համայնքում գտնվող 11-042-0141-0015 ծածկագրով 0.8535հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության պայմանագիրը:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                          ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Դիլիջան