 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2025 թվականի N 459
ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1997Թ. ԱՊՐԻԼԻ 8-Ի ԹԻՎ 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց, տուն 84 հասցեի բնակիչ Արտակ Նավիկի Թամրազյանը հայտնելով, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի ապրիլի 8-ի թիվ 44 որոշման մեջ թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Արմենուհի Արտուշի Թամրազյանի» փոխարեն գրվել է «Արմենուհի Արտաշի Առաքելյան»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:
ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի ապրիլի 8-ի «Մի շարք կոմունալ բնակարանների սեփականաշնորհման մասին» թիվ 44 որոշման մեջ «Արմենուհի Արտուշի Թամրազյանի» փոխարեն գրվել է «Արմենուհի Արտաշի Առաքելյան»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Դիլիջանի քաղաքապետի 1997 թվականի ապրիլի 8-ի թիվ 44 որոշման մեջ կատարել փոփոխություն՝ «Արմենուհի Արտաշի Առաքելյանի» փոխարեն կարդալ «Արմենուհի Արտուշի Թամրազյանի»։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ Ա. ԲԱԶԻՆՅԱՆ
2025թ. հունիսի 11
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
