Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2024 թվականի N 1075

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱԼԻՆԻՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 114 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղաքացի Արգամ Ադամյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 114 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող 0.019հա հողամասում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու խնդրանքով: Քաղաքացուն տրամադրված 13.05.2024թ. թիվ Ա1-82 նախագծման թույլտվության համաձայն՝ նախատեսվում է նշված 0.019հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3) ենթակետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Քաղաքացի Արգամ Ադամյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց թիվ 114 հասցեի 0.019հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման:
2.Պարտավորեցնել քաղ․ Արգամ Ադամյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                             Ա. ԲԱԶԻՆՅԱՆ

 

2024թ. հոկտեմբերի  10
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում