 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 նոյեմբերի 2022 թվականի N 889
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ Տ․ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացիներ Արմեն Թավաքալյանը և Աշոտ Օհանյանը՝ Դիլիջան համայնքի,Դիլիջան քաղաքի, Տ․ Պետրոսյան փողոց, 3-րդ նրբ․, թիվ 1 հասցեի հողամասից առանձնացվող 348.0քմ մակերեսով հողամասին հասցե տրամադրելու խնդրանքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հաայաստանի Հանրապետության կառավարության 2005թ դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Դիլիջան համայնքի,Դիլիջան քաղաքի Տ․ Պետրոսյան փողոց, 3-րդ նրբ․, թիվ 1 հասցեի հողամասից առանձնացվող 348.0քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Տ․ Պետրոսյան փողոց, 3-րդ նրբ․ թիվ 1/2, մնացած 348.0քմ մակերեսով հողամասին տրամադրել նոր հասցե` Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, Դիլիջան քաղաք, Տ․ Պետրոսյան փողոց, 3-րդ նրբ․, թիվ 1/1:
2. Պարտավորեցնել համասեփականատերերին .
<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2021թ. դեկտեմբերի 10-ի թիվ 24-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2022թ. նոյեմբերի 25
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
