 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2022 թվականի N 16
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ԹԻՎ 560-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի լրումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. դեկտեմբերի 23-ի <<Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 3-րդ նրբ. թիվ 1 հասցեի տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակի մասին>> թիվ 560-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Դիլիջանի համայնքի ղեկավարի 2021թ. դեկտեմբերի 23-ի <<Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 3-րդ նրբ. թիվ 1 հասցեի տնամերձ հողամասի փաստաթղթային կարգավիճակի մասին>> թիվ 560-Ա որոշման մեջ լրացնել. <<Դիլիջան քաղաքի Կալինինի փողոց 3-րդ նրբ. թիվ 1 հասցեի բնակելի տան ձևափոխությունների շինարարական աշխատանքներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, քաղաքաշինական նորմերի առանց էական խախտումների: Վերջիններիս նկատմամբ Հայաստանի Հանրապետության 2008թ. հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի ուժով քաղ. Ալլա Միհրդատի Հովսեփյանը (ծնված 01.03.1965թ.) և Էմմա Միհրդատի Հովսեփյանը (ծնված 24.07.1947թ.) ձեռք են բերում սեփականության իրավունք>>:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀՀ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Դ. ՍԱՐԳՍՅԱՆ
2022թ. հունվարի 17
ք. Դիլիջան
QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում
