Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2025 թվականի N 284

ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2008Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 20–Ի ԹԻՎ 524 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց, 1-ին նրբանցք, տուն 17 հասցեի  բնակիչ Նունուֆար Վասիլի Ղազումյանը` հայտնելով, որ Դիլիջանի  քաղաքապետի   2008 թվականի  օգոստոսի 20-ի թիվ 524 որոշմանը կից անվանացանկում  «Ասատրյան Յուրիկ Վազգենի» փոխարեն գրվել է «Ասատրյան Յուրի Վազգենի»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:   

ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի  քաղաքապետի   2008 թվականի  օգոստոսի 20-ի «Դիլիջան քաղաքի «Շլորկուտ» հանդամասից հատկացված հողամասերի հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին» թիվ 524 որոշմանը կից անվանացանկում  «Ասատրյան Յուրիկ Վազգենի» փոխարեն գրվել է «Ասատրյան Յուրի Վազգենի»:

 Ելնելով վերոգրյալից  և  ղեկավարվելով  «Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին»  օրենքի 1-ին   հոդվածի 2-րդ   մասով, 33-րդ  հոդվածի 1-ին  մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`                 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Դիլիջանի  քաղաքապետի   2008 թվականի  օգոստոսի 20-ի  524 որոշմանը կից անվանացանկում  կատարել փոփոխություն՝  «Ասատրյան Յուրի Վազգենի» փոխարեն կարդալ   «Ասատրյան Յուրիկ Վազգենի»։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025թ. մարտի  25
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում