 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (0268)22585, dilijan1@yahoo.com, dilijan.tavush@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2023թվականի N 832
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑ 6-ՐԴ ՆՐԲ․ ԹԻՎ 22/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղաքացի Արամ Ամիրյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 6-րդ նրբ․ թիվ 22/1 հասցեի՝ իր սեփականությունը հանդիսացող 0.096հա հողամասում հասարակական նշանակության օբյեկտի (հանգստյան տան) կառուցման նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) ստանալու խնդրանքով: Քաղաքացուն տրամադրված 20.09.2023թ. թիվ Ա1-131 նախագծման թույլտվության համաձայն՝ նախատեսվում է նշված 0.096հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման հող:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ․ դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 24-րդ կետի 3) ենթակետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1.Քաղաքացի Արամ Ամիրյանի սեփականությունը հանդիսացող՝ Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոց 6-րդ նրբ․ թիվ 22/1 հասցեի 0.096հա հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես հասարակական կառուցապատման:
2.Պարտավորեցնել քաղ․ Արամ Ամիրյանին.
1)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված փոփոխությունը պետականորեն գրանցելու նպատակով:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ
20 __ թ. ______________ ____
ք.Դիլիջան