Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հունիսի 2025 թվականի N 456

ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025Թ. ՄԱՐՏԻ 12-Ի ԹԻՎ 238-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 2025Թ. ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 425-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ի փոփոխումն Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մայիսի 23-ի «Դիլիջան քաղաքի Հաղարծին գյուղի 10-րդ փող․ թիվ 10 հասցեի հողամասի փոփոխված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 425-Ա որոշման և ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3)կետի ինչպես նաև 38.1-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝  

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մայիսի 23-ի «Դիլիջան քաղաքի Հաղարծին գյուղի 10-րդ փող․ թիվ 10 հասցեի հողամասի փոփոխված հատակագիծը հաստատելու մասին» թիվ 425-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն, մասնավորապես՝ «Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փող․ թիվ 10» հասցեն փոխարինել «Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փող․ թիվ 18» հասցեով։
2.
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2025թ. մարտր 12-ի «Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 10-րդ փողոց թիվ 18 և 10-րդ փողոց թիվ 18/1 հասցեների գույքերի միավորումից առաջացած գույքին հասցե տրամադրելու մասին» թիվ 238-Ա որոշումը չեղյալ ճանաչել:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                             Ա. ԲԱԶԻՆՅԱՆ

 

2025թ. հունիսի  10
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում