Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@yahoo.com; dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2025 թվականի N 283

ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 1999Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 23–Ի ԹԻՎ 40 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Դիլիջանի համայնքապետարան է դիմել Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց 65 շենք, բնակարան 17 հասցեի  բնակիչ Արփիկ Աշոտի Մովսեսյանը` հայտնելով, որ Դիլիջանի  քաղաքապետի 1999 թվականի  փետրվարի 23-ի թիվ 40 որոշման մեջ  թյուրիմացաբար սխալ է տեղի ունեցել՝ «Արփիկ Մովսեսյանի» փոխարեն գրվել է «Արփիկ Մովսիսյան»: Քաղաքացին խնդրել է կատարել համապատասխան ուղղում:   

ՈՒսումնասիրությունից պարզվել է, որ Դիլիջանի  քաղաքապետի 1999 թվականի  փետրվարի 23-ի  «Օրջոնիկիձե փողոց 65 շենքի թիվ 5 և 17  բնակարանների սեփականաշնորհման մասին» թիվ 40  որոշման մեջ  «Արփիկ Մովսեսյանի» փոխարեն գրվել է «Արփիկ Մովսիսյան»:

Ելնելով վերոգրյալից  և  ղեկավարվելով  «Նորմատիվ  իրավական  ակտերի  մասին»  օրենքի 1-ին   հոդվածի 2-րդ   մասով, 33-րդ  հոդվածի 1-ին  մասի 1-ին կետով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 27.1-րդ կետի պահանջներով`    

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Դիլիջանի քաղաքապետի  1999 թվականի  փետրվարի 23-ի թիվ 40 որոշման մեջ  կատարել փոփոխություն՝  «Արփիկ Մովսիսյանի» փոխարեն կարդալ «Արփիկ Մովսեսյան»։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2025թ. մարտի  25
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում