Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700 131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am; Թեժ գիծ՝ (060) 700 133

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
07 նոյեմբերի 2024 թվականի N 1181

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, 11-029-0054-0015 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԻ /0.07336ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ/ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆՈՐԵՆ ԳՐԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ընթացիկ հաշվառման և հողային հաշվեկշռի կազմման նպատակով, Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության հարցերի հանձնաժողովը առաջարկություն է  ներկայացրել համայնքի ղեկավարին Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, Թեղուտ գյուղի տարածքում գտնվող, 11-029-0054-0015 ծածկագրով հողամասի մի մասի` 0.07336հա հողամասի նկատմամբ պետականորեն գրանցել  համայնքի  սեփականության  իրավունքը /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/:  Նշված հողամասը հանդիսանում է համայնքի սեփականությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 15 նոյեմբերի 2005 թվականի թիվ 2246-Ն որոշման, ըստ համայնքի կադաստրային քարտեզի ընդգրկված է «Հատուկ պահպանվող հողերի»  կազմում, որպես «հանգստի հողեր»:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի և 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 50-րդ կետի պահանջներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Դիլիջան  համայնքի  վարչական  սահմաններում  ընդգրկված, Թեղուտ գյուղի տարածքում գտնվող, Հատուկ պահպանվող  հողերի 11-029-0054-0015 ծածկագրով հողամասի մի մասին՝ 0.07336հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Տավուշի մարզ, Դիլիջան համայնք, գյուղ Թեղուտ, 2-րդ փողոց, թիվ 11/2 (կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը):
2.Դիմել  ՀՀ կադաստր կոմիտեի սպասարկման գրասենյակ՝ Դիլիջանի համայնքի հողերի  կադաստրային քարտեզի 11-029-0054-0015 ծածկագրով հողամասի մի մասի՝ 0.07336հա մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը  պետականորեն գրանցելու նպատակով:
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2024թ. նոյեմբերի  07
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում