Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել կատարել հատկացում համայնքում ներդրված <<Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի>> սպասարկման ծառայությունների ձեռք բերման նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջանի համայնքապետարանի կարիքների համար <<Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի>> սպասարկման ծառայությունների գնման նպատակով համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասից «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» /բաժին 01, խումբ 03, դաս 03, հոդված 4232/ հատկացնել 408000 դրամ: |