Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 647
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 դեկտեմբերի 2020 թվականի N 647

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԱՌԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԻՆՔՆԱԿԱՄ ՁԵՎԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ, ԿՑԱԿԱՌՈՒՅՑԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2007 թվականի հունիսի 27-ի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի՝ Դիլիջան քաղաքի Մխիթարյան փողոցի թիվ 8 հասցեի բնակելի տան և հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք են բերել քաղաքացիներ Նելլի Միխայիլի Անտոնովան, Գագիկ Վիգենի Ֆլջյանը, Իրինա Վիգենի Ֆլջյանը, Սերինե Վիգենի Ֆլջյանը: Վերջիններս դիմել են Դիլիջանի համայնքի ղեկավարին` նշված հողամասում առկա բնակելի տան ինքնակամ ձևափոխությունը, կցակառույցը և օժանդակ շինություններն օրինականացնելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն պետականորեն լիցենզավորված անձի կողմից կազմված հատակագծի` Դիլիջան քաղաքի Մխիթարյան փողոցի թիվ 8 հասցեի հողամասում առկա է բնակելի տան ինքնակամ բացված մեկ պատուհան, բնակելի տան ինքնակամ իրականացված 14.88քմ ընդհանուր արտաքին մակերեսով կցակառույց և օժանդակ շինություններ՝ 15.51քմ արտաքին մակերեսով տաղավար և 7.24քմ մակերեսով պարիսպ /կցվում է գլխավոր հատակագիծը/: Հանձնաժողովը նշում է, որ նշված ինքնակամ շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով սահմանված օրինականացման պայմաններին, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված են քաղաքաշինական նորմերի ու կանոնների առանց էական խախտումների:  Հանձնաժողովը առաջարկություն է ներկայացրել  համայնքի ղեկավարին, վերոգրյալ բնակելի տան  ինքնակամ բացված մեկ պատուհանը և 37,63քմ ընդհանուր արտաքին մակերեսով ինքնակամ կառույցներն օրինականացնելու վերաբերյալ: Վերջիններիս օրինականացման համար օրենքով նախատեսված վճարի չափը կազմում է  50219 /հիսուն հազար երկու հարյուր տասնինը/ դրամ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ բաժնի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188 հոդվածի 4-րդ կետի, ինչպես նաև <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով`
 

1. Քաղաքացիներ Նելլի Միխայիլի Անտոնովայի (ծնված 27.07.1958թ.), Գագիկ Վիգենի Ֆլջյանի (ծնված 01.12.1988թ.), Իրինա Վիգենի Ֆլջյանի (ծնված 01.12.1988թ.), Սերինե Վիգենի Ֆլջյանի (ծնված 12.06.1985թ.) սեփականությունը հանդիսացող հողամասում առկա բնակելի տան ինքնակամ բացված մեկ պատուհանը, բնակելի տան ինքնակամ իրականացված 14.88քմ ընդհանուր արտաքին մակերեսով կցակառույցը և օժանդակ շինությունները՝ 15.51քմ արտաքին մակերեսով տաղավարը և 7.24քմ մակերեսով պարիսպը ճանաչել օրինական:
2. Պարտավորեցնել սեփականատերերին.
1) Սույն որոշումը կայացնելու պահից 60 օրյա ժամկետում (չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած) համայնքապետարանի 900405051690 հաշվարկային հաշվին մուծել վերոգրյալ բնակելի տան ինքնակամ ձևափոխությունների և օժանդակ շինությունների օրինականացման դիմաց գանձվող օրենքով սահմանված վճարը, այն է՝ 50219 /հիսուն հազար երկու հարյուր տասնինը/ դրամ, վերջինիս վճարման անդորրագիրը սույն որոշման անբաժանելի մասն է:
2) Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու /վերագրանցելու/ նպատակով:
3) <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 18-ի թիվ 159-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ՏԱՎՈՒՇ, ԴԻԼԻՋԱՆ, ՄՅԱՍՆԻԿՅԱՆ Փ., Շ 55
(060)700131
dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10024941@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner