Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել սահմանամերձ շրջաններում ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար ձեռք բերել գործիքներ և դիզ,վառելիք:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է . Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և դիզելային վառելիքի և գործիքների գնման նպատակով Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասից «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» /բաժին 01 , խումբ 06, դաս01/ հատկացնել հոդված 4264 -950000դրամ և հոդված 4267-950000 դրամ:
|