Ելնելով անհրաժեշտությունից համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող մանկապարտեզների շենք-շինությունները անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել համայնքային ենթակայության համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ ք. Դիլիջան, Գետափնյա 70/4 հասցեի մանկապարտեզի շենք-շինությունները՝ 1003 ք.մ., 0,2231 հա հողամասով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել համայնքային ենթակայության <<Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ ք. Դիլիջան, Մոլդովական փող. թիվ 46 հասցեի մանկապարտեզի շենք-շինությունները՝ 2408 ք.մ., 0,5898 հա հողամասով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել համայնքային ենթակայության <<Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
3. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ ք. Դիլիջան, Օրջոնիկիձե փող. թիվ 63/1 հասցեի մանկապարտեզի շենք-շինությունները՝ 923,1 ք.մ., 0,2797 հա հողամասով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել համայնքային ենթակայության <<Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
4. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ ք. Դիլիջան, Կամո փող. թիվ 42 հասցեի մանկապարտեզի շենք-շինությունները՝ 326,19 ք.մ., 0,044 հա հողամասով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել համայնքային ենթակայության <<Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գ. Հաղարծին, 1-ին փող. թիվ 42 հասցեի մանկապարտեզի շենք-շինությունները՝ 571,6 ք.մ., 0,11 հա հողամասով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել համայնքային ենթակայության <<Հաղարծնի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
6. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ գ. Թեղուտ, 6-րդ փող. թիվ 17 հասցեի մանկապարտեզի շենք-շինությունները՝ 501,32 ք.մ., 0,3 հա հողամասով, անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել համայնքային ենթակայության <<Թեղուտի մանկապարտեզ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
|