Դիլիջանի համայնքի ղեկավարի 2018թ. փետրվարի 1-ի թիվ 52-Ա որոշմամբ, քաղ. Վահագն Լյովայի Աղաջանյանի կողմից Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց 7-րդ փակուղի 2/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունների, մասնավորապես՝ 27.74քմ արտաքին մակերեսով տաղավարի /թիվ 1/, 13.3քմ արտաքին մակերեսով տաղավարի /թիվ 2/, 0.72քմ մակերեսով հենապատի /թիվ 3/, 1.02քմ մակերեսով հենապատի /թիվ 4/ և 9.17քմ մակերեսով աստիճան-հարթակի /թիվ 5/ նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և համարվել են օրինական /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 21022018-11-0022/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղաքացուն` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց 7-րդ փակուղի 2/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունների և վերջիններիս սպասարկման 200.0քմ հողամասը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, նշված շինությունները և վերջիններիս սպասարկման 200.0 հողամասն օտարել քաղ. Վահագն Աղաջանյանին, համապատասխանաբար, 402093 դրամ և 207082 դրամ արժեքներով: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոց 7-րդ փակուղի 2/1 հասցեում ինքնակամ կառուցված շինությունները, մասնավորապես՝ 27.74քմ արտաքին մակերեսով տաղավար /թիվ 1/, 13.3քմ արտաքին մակերեսով տաղավար /թիվ 2/, 0.72քմ մակերեսով հենապատ /թիվ 3/, 1.02քմ մակերեսով հենապատ /թիվ 4/ և 9.17քմ մակերեսով աստիճան-հարթակ /թիվ 5/ և վերջիններիս սպասարկման 200.0քմ հողամասը, համապատասխանաբար, 402093 դրամ և 207082 դրամ արժեքներով, քաղ. Վահագն Լյովայի Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |