Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 2016թ. դեկտեմբերի 8-ի թիվ 100 եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին>> թիվ 1918-Ն որոշման և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Դիլիջան քաղաքի 0.06348հա ընդհանուր մակերեսով, թվով 5 հետևյալ հողամասերի նպատակային նշանակությունները փոխել որպես էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածների հող, գործառնական նշանակությունը՝ կոմունալ ենթակառուցվածքների. - 0.0037հա մակերեսով, 11-003-0497-0001 ծածկագրով, հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական նշանակության հողամասի, - 0.00685հա մակերեսով, 11-003-0744-0003 ծածկագրով, հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական նշանակության հողամասի, - 0.0046հա մակերեսով, 11-003-0493-0001 ծածկագրով, հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական նշանակության հողամասի, - 0.00789հա մակերեսով, 11-003-0544-0001 ծածկագրով, հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական նշանակության հողամասի, - 0.04044հա մակերեսով հողամասի, որի մի մասը գտնվում է հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական նշանակության հողերի կազմում, մյուս մասը՝ ջրային հողերի կազմում /հողամասերի հատակագծերը կցվում են/: 2.<< Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |