Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1.«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Տավուշի ԳԳՄ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով գույք հանձնելու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 2. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գ.Հաղարծին 1-ին փողոց 9-րդ փկղ 5 հասցեի տեխսպասարկման կետը աճուրդ-վաճառքի ներկայացնելու և նրա մեկնարկային գինը հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 3. Գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 4. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շամախյան փողոցի թիվ 56/3 հասցեի 70.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 5. Դիլիջանի համայնքի 2019թ.բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 6. Դիլիջանի համայնքի 2019թ.բյուջեի վարչական մասից ֆինանսավորում կատարելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 7. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 32/1 հասցեի 32.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 8. Դիլիջանի համայնքապետարան դիմած քաղաքի սոցիալապես անապահով վիճակում գտնվող քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 9. Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում ընդգրկելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 10. Դիլիջան համայնքի Հովք գյուղի 11-044-0308-0001 ծածկագրով 4000.0քմ մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 11. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 371.66997հա ընդհանուր մակերեսով թվով 4 հողամասերը մրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի վարձակալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 12. Քաղ. Սուրեն Հախվերդյանին Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 2/1 հասցեում իր կողմից կառուցված առևտրի սրահը անհատույց տրամադրելու և առևտրի սրահի սպասարկման 60.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 13. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 18.1742հա ընդհանուր մակերեսով թվով 3 հողամասերը կրկնամրցույթի միջոցով վարձակալության իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, ինչպես նաև հողամասերի վարձակալության իրավունքի տարեկան վճարի մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 14. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 2466.3քմ ընդհանուր մակերեսով թվով 6 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 15. Գույքի տնօրինման մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան |