Դիլիջանի համայնքի ղեկավարի 2016թ. սեպտեմբերի 2-ի թիվ 270-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/7 հասցեի 33.2քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված 33.2քմ հողամասից 9.3քմ մակերեսով հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջանի համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/7 հասցեի 33.2քմ հողամասի մի մասը՝ 9.3քմ մակերեսով հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառվել էր որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջանի համայնքի հողերի ֆոնդում, որպես <<Բնակավայրերի հողերի>> հասարակական կառուցապատման հող: |