Դիլիջանի համայնքապետարան են դիմել համայնքի դպրոցների տնօրենները, խնդրանքով փոխհատուցել դպրոց հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների թվով 193 երեխաների 2018թ.-2019թ. ուսումնական տարվա դասագրքերի վճարը:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջան համայնքի թվով 12 դպրոցներ հաճախող երեխաներին 2018թ.-2019թ. ուսումնական տարվա համար դասագրքերի վճարը փոխհատուցելու նպատակով Դիլիջան համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասից «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09, խումբ 06 , դաս 01/ հոդված 4269 հատկացնել 1166290 դրամ, այդ թվում`
«Դիլիջանի Ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 141730 դրամ,
«Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 198490 դրամ,
«Դիլիջանի թիվ 4 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 148570 դրամ,
«Դիլիջանի Վ.Անանյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 134880 դրամ,
«Դիլիջանի թիվ 6 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 71930 դրամ,
«Հաղարծինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 210690 դրամ,
«Թեղուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 116100 դրամ
«Գոշի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 45260 դրամ,
«Գոշի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 9970 դրամ,
«Խաչարձանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 26630 դրամ,
«Աղավնավանքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 27400 դրամ
«Հովքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 34640 դրամ,,