Հիմք ընդունելով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները, համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել վերանայել համայնքի տարածքում ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի աղբահանության համար սահմանված վճարի դրուքաչափը
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 20-րդ կետերով և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հարցը տեղափոխել առաջիկա ավագանու նիստ՝ լրացուցիչ քննարկման համար:
|