Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Նորոշմամբ հաստատված թիվ 15 հավելվածով սահմանված պահանջները, անմրցունակ անձի աշխատավարձը մասնակի փոխհատուցելու մասին պայմանագրի պահանջները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի ավագանու 2016 թվականի մայիսի 17-ի թիվ 58- Ն որոշմամբ հաստատված համայնքի 2016 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները.
1. Դիլիջան համայնքի 2016 թվականի բյուջեի վարչական մասի եկամուտները <<Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված՝ համայնքի բյուջե մուտքագրման ենթակա այլ եկամուտներ>> - ավելացնել 315000 դրամ: 2. Դիլիջան համայնքի 2016 թվականի բյուջեի վարչական մասի ծախսերը <<Օրենսդիր և գործադիր մարմիններ. Պետական կառավարում>> /բաժին 01, խումբ 01 , դաս 01/ հոդված 4111 /աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ/ - 315000 դրամ: |