Դիլիջան համայնքի ղեկավարը առաջարկություն է ներկայացրել՝ համայնքի Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 14, երկու սենյականոց բնակարանն ուղղակի վաճառքի միջոցով վարձակալին օտարելու մասին: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող Մոլդովական փողոցի թիվ 5 շենքի թիվ 14, երկու սենյականոց՝ 62, 49ք.մ. ընդհանուր մակերեսով բնակարանը, վարձակալին ուղղակի վաճառքի ձևով, 93735 դրամով (մեկ քառակուսի մետրի համար սահմանելով 1500 դրամ) օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |