Դիլիջանի համայնքապետարան են դիմել Դիլիջան համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների թվով 106 աշխատակիցներ խնդրանքով ` աջակցել իրենց հերթական բժշկական ստուգումների անցկացմանը:
Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել ընդառաջ գնալ նշված հիմնարկությունների աշխատակիցների խնդրանքին:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը, և Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09 խումբ 06 դաս 01// 4729 հոդվածից հատկացնել 420600 դրամ, այդ թվում `
«Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 24 աշխատող -131400 դրամ
«Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 25 աշխատող -64500 դրամ
«Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 22 աշխատող- 61200 դրամ
«Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 19 աշխատող- 105900 դրամ
«Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 7 աշխատող - 26700 դրամ
«Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն - 9 աշխատող- 30900 դրամ: |