Դիլիջան համայնքի վարչական տարածքում գտնվող` պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից Դիլիջան համայնքի ֆոնդային բյուջե է վճարվել 40326120 դրամ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 27.07.2006թ. թիվ 1098-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի Դիլիջան համայնքի ղեկավարը նշված ֆինանսական միջոցի օգտագործման վերաբերյալ ավագանու քննարկմանն է ներկայացրել կապիտալ ծախսերի երկու ծրագիր` «Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում» և «Դիլիջան համայնքի Շամախյան թաղամասի բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգում»:
Ելնելով վերոգրյալից՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը՝
· Դիլիջան համայնքի 2018թ. Բյուջեի ֆոնդային մասի այլ հիմնական միջոցների իրացումից եկամուտներն ավելացնել 40326120 դրամով
· «Ճանապարհային տրանսպորտ»/բաժին 04, խումբ 05 դաս 01, հոդված 5113/ծախսերն ավելացնել 40326120 դրամով
· «Ճանապարհային տրանսպորտ»/բաժին 04, խումբ 05 դաս 01, հոդված 5113/ 48377370 դրամ ուղղել ` «Դիլիջան համայնքի Թախտա թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում» ծրագրի իրականացմանը: