Հիմք ընդունելով «Բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանմանը, սպառման թափոնների հավաքմանը, պահմանը, փոխադրմանը, մշակմանը, վերամշակմանը, օգտահանմանը, վնասազերծմանը և թաղմանը, բնակավայրերի տարածքների սանիտարական պահպանման, սպառման թափոնների գործածության ոլորտում աշխատանքներ իրականացնող անձնակազմի աշխատանքային անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ N 2.1.7.002-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 22.12.2009թ. թիվ 25-Ն հրամանը, «Թափոնների մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով` համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացվել Դիլիջան համայնքի տարածքում աղբահանության կազմակերպման հայեցակարգը (կցվում է): Քննարկելով ներկայացված տարբերակը՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. Հարցը տեղափոխել առաջիկա ավագանու նիստ՝ լրամշակված տարբերակով քննարկման: |